ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եթե կորցնենք վերջին ընթերցողին

Եթե կորցնենք վերջին ընթերցողին
15.04.2013 | 14:55

Ապրիլի 20-ին պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի շրջանակում Խնկո Ապոր գրադարանի բակում կբացվի Ընթերցողի քանդակը:

«Գրողների, հրատարակիչների քանդակ ունենք, կլինի նաև ընթերցողի քանդակ, ապագայում խոստանում ենք քաղաքը զարդարել գրադարանավարի քանդակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և կես կատակ, կես լուրջ հավելեց, որ գաղափարը հետաքրքիր է, եթե վերջին ընթերցողին էլ կորցնենք, գոնե քանդակի տեսքով մեր հասարակությունը կհիշի, որ ժամանակին ընթերցող է ունեցել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ